Թորոսյան․ Ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդների թիվը տատանվում է 300-ի շրջանում12 օգոստոսի 2020 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կորոնավիրուսով վարակված ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների թիվը նվազել ու տատանվում է 300-ի շրջանում, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով՝ այդ թիվը դանդաղ է նվազում, քանի որ բազմաթիվ հիվանդներ երկար են մնում հիվանդանոցների ռեանիմացիոն բաժանմունքներում։ Թորոսյանը նշել է, որ բավականի թեթև է վիճակը կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոցային համակարգում՝ սովորական ու ռեանիմացիոն մահճակալների մասով։ Նախարարի խոսքով՝ վարակի հաղթահարման փուլը շարունակվում է, իսկ ներդրված կանոններն ու ջանքերն իրենց արդյունքը տալիս են։ Անդրադառնալով վարակակիրների թվի նվազմանը նախարարն ասել է, որ 0-ի հասնելը դժվար կլինի, այդ թիվը 50-100-ի շրջանակում պահելը նույնպես պետք է ընդունելի լինի։ Հայաստանում օգոստոսի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 40,794-ի։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 806 դեպք կա, այլ պատճառով՝ 234։ ռողջացածների ընդհանուր թիվը 33,492 է։ Փաստացի բուժվողների թիվը 6262 է։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |