Ժամանակակից մարդու ԴՆԹ-ում «գերհնագույն» պոպուլյացիայի հետքեր են գտել12 օգոստոսի 2020 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի գենետիկները համեմատել են ժամանակակից աֆրիկացիների, դենիսովյան մարդու և նեանդերթալյան մարդու գենոմները և պարզել, որ դենիսովյան մարդիկ իրենց գենոմի 1%-ը ժառանգել են ավելի հին` Homo տեսակի ներկայացուցիչներից։ Հնագույն գենոմների մեծ մասը մարդկային ԴՆԹ է հասել կրոմանյոնյան և դենիսովյան մարդկանց շփումներից, գրում է ՏԱՍՍ-ը։ Չնայած արտաքին նմանությանը, ժամանակակից մարդիկ, դենիսովյան և նեանդերթալյան մարդիկ զարգացել են տարբեր ճանապարհներով։ Ըստ գիտնականների՝ նրանց նախնիները բաժանվել են մոտ 650,000 տարի առաջ: Առաջինները մնացել են բնակվելու Աֆրիկայում, մյուսները գաղթել հյուսիս և բնակություն հաստատել Եվրոպայում ու Ասիայում։ Այնտեղ էլ նրանք իրենց հերթին մոտ 400 հազար տարի առաջ բաժանվել են դենիսովյան և նեանդերթալյան մարդկանց։ Երկար ժամանակ համարվում էր, որ ժամանակակից, դենիսովյան և նեանդերթալյան մարդկանց ոչինչ չի միավորում: 2009 և 2010 թվականներին գիտնականները վերականգնել են Homo neanderthalensis-ի և Homo denisovensis-ի գենոմը և պարզել, որ բացառությամբ աֆրիկացիների, մյուս ժամանակակից մարդկանց ԴՆԹ-ն կազմված է 2-3% նեանդերթալյան գեներից և 2-4%՝ դենիսովյան: Գիտնականներին մնում է միայն կռահել, թե ինչպես կարող էին կապեր առաջանալ մարդկանց նախնիների և այլ Homo-ների միջև, և թե ինչու են պահպանվել նրանց ԴՆԹ-ի հետքերը ժամանակակից մարդկանց գենոմում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |