Հայաստանի համար ինտերնետի հիմնական մատակարարող վրացական «Տելեկոմ ԵՃ»-ն կվաճառվի մոտակա մի քանի շաբաթների ընթացքում 5 փետրվարի 2009 - 18:41 AMT PanARMENIAN.Net - «Միացյալ հեռահաղորդակցման ընկերությունը» հետաքրքրված է «Երկաթուղային ճանապարհ տելեկոմ»-ի ձեռքբերման հարցում: Այդ մասին հայտնել է «ՕՏԿ» կոմերցիոն տնօրեն Իվա Մարտիաշվիլին: Վրաստանով անցնող օպտիկամանրաթելային ցանցի մի հատվածին տիրող ընկերությունը մտադրված է սեփականացնել ցանցի լրացուցիչ հատվածները, որոնք տեղադրված են երկաթուղային ճանապարհի երկայնքով, եւ պատկանում են «Երկաթուղային ճանապարհ տելեկոմ»-ին: Մարտիաշվիլիի գնահատականով, «Տելեկոմ ԵՃ» արժեքը չի գերազանցում 12 մլն լարին (մոտ $7, 180 մլն):Այդ օբյեկտը ձեռք բերելու աճուրդին մասնակցելու ցանկություն են հայտնեկ եւս 3 ընկերություն, որոնք դեռեւս անհայտ են լայն հասարակության համար: «Տելեկոմ ԵՃ» կվաճառվի մոտակա մի քանի շաբաթների ընթացքում: «Տելեկոմ ԵՃ» ստեղծվել է 2004թ.: Նրան է պատկանում երկաթուղային ճանապարհի երկայնքով ձգվող օպտիկամանրաթելային ցանցը, որը ծածկում է Վրաստանի գրեթե ողջ տարածքը: Ընկերությունը մի քանի արտոնություններ ունի` տվյալների փոխանցման, ինտերնետ-ծառայութունների մատակարարման, ֆիքսված հեռախոսակապի համակարգի ստեղծման, միջազգային կապի ծառայությունների մատուցման եւն: «Տելեկոմ ԵՃ» հաճախորդները խոշոր հեռահաղորդակցման օպերատորներն են, բանկերն ու բիզնես-ընկերությունները: Օպտիկամանրաթելային ցանցը կապում է Կովկասը Եվրոպայի հետ: Ընկերությունը հանդիսանում է նաեւ Հայաստանի իներնետի հիմնական մատակարարողը, հաղորդում է «Բիզնես-Գրուզիա» կայքը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |