TikTok-ն Android-ով գործող հեռախոսներից հավաքագրել է հատուկ MAC հասցեները![]() 12 օգոստոսի 2020 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Չինական TikTok հավելվածն առնվազն 15 ամիս՝ մինչև 2019-ի նոյեմբերը, շրջանցելով Google-ի մշակած անձնական տվյալների վերաբերյալ քաղաքականությունը, Android հեռախոսներից օգտատերերի տվյալներ է հավաքել։ Այս մասին պարզել է The Wall Street Journal-ը։ Հավելվածը հավաքագրել է MAC (Media Access Control) կոչվող 12 նիշանոց կոդերը։ Այդ հասցեները անփոփոխ են, հավելվածները կարողանում են օգտատետերի համար անձնական պրոֆիլներ ստեղծել և թիրախային գովադներ ցուցադրել՝ հիմնված նրանց սպառած բովանդակության վրա։ TikTok-ի ներկայացուցիչը հայտնել է, որ հավելվածի ներկայիս տարբերակը չի հետևում MAC հասցեներին և այն հիմա ավելի քիչ անձնական տվյալներ է հավաքում, քան օրինակ Facebook-ը։ Google-ից հայտնել են, որ կստուգեն խախտումների մասին տեղեկությունը։ Աշխարհում վերջին ամիսներին TikTok-ի գործերը լավ չեն գնում։ Մի քանի երկրում տարբեր պատճառներով արգելել են դրա գործունեությունը։ Հավելվածը ԱՄՆ տարածքում արգելափակելու որոշում ունի նաև նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա երկրի ընկերություններին մինչև սեպտեմբերի 15-ը ժամանակ է տվել TikTok-ի ամերիկյան հատվածը գնելու համար։ Թրամփի ադմինիստրացիան մեղադրում է TikTok-ին՝ օգտատերերի անձնական տվյալները Պեկինին փոխանցելու համար։ Հավելվածի սեփականատերերը չեն ընդունում մեղադրանքը։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |