Լիբանանի Կարմիր խաչ. Բեյրութի բախումներում 42 մարդ է տուժել![]() 12 օգոստոսի 2020 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Լիբանանի Կարմիր խաչը հայտարարել է, որ օգոստոսի 11-ին Բեյրութի կենտրոնում ցուցարարների և ուժայինների բախումների հետևանքով 42 մարդ է տուժել երկու կողմից, որից 10-ը վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։ Մյուսներին օգնություն է ցուցաբերվել տեղում։ Բանակի հատուկ ստորաբաժանումներն ու ոստիկանությունը դուրս են մղել ցուցարարներին Բեյրութի կենտրոնից։ Ուժայիններն արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են կիրառել այն բանից հետո, երբ ակտիվիստների մի մասը սկսել է քարեր և ճայթուկներ նետել նրանց ուղղությամբ, գրում է ՏԱՍՍ-ը։ Ավելի վաղ ներքին անվտանգության վարչությունը դիմել էր խաղաղ ցուցարարներին՝ խնդրելով ազատել Բեյրութի կենտրոնը։ Փողոցային ցույցերը Բեյրութում չդադարեցին նաև վարչապետ Հասան Դիաբի գլխավորած կառավարության հրաժարականից հետո։ Օգոստոսի 11-ի ցույցի մասնակիցները պահանջում էին Միշել Աունի հրաժարականը նախագահի պաշտոնից և արտահերթ ընտրություններ։ Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։ Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել։ Կառավարությունն աջակցություն է խնդրել բարեկամ երկրներից։ Պայթյունին հաջորդել են բողոքի ցույցերը կառավարության հրաժարականի պահանջով։ Օգոտոսի 10-ի կառավարության նիստում Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտարարել է իր հրաժարակաի և խորհրդարանական նոր ընտրություններ կազմակերպելու մտադրության մասին։ Photo. Reuters ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |