Ցմահ ազատազրկումից մինչև 8 տարվա պատիժ․ Դատախազների պահանջը՝ «Սասնա ծռերի» գործով12 օգոստոսի 2020 - 21:50 AMT PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով դատարանը հրապարակել է մեղադրող դատախազների մեղադրական ճառը, փոխանցում է Forrights.am-ը։ Գործով մեղադրող դատախազ Արթուր Չախոյանը պահանջել է Պավլիկ Մանուկյանին դատապարտել 9 տարվա ազատազրկման, Գագիկ Եղիազարյանին՝ 8 տարի վեց ամսվա, Արեգ Կյուրեղյանին` 8 տարի 6 ամսվա, Վարուժան Ավետիսյանին՝ 8 տարի 9 ամսվա, Սմբատ Բարսեղյանին՝ ցմահ ազատազրկման, Արմեն Բիլյանին՝ 21 տարի ժամկետով, Սեդրակ Նազարյանին ազատազրկել 9 տարի ժամկետով, էդվարդ Գրիգորյանին՝ 8 տարի վեց ամիս և Մխիթար Ավետիսյանին 8 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման: Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է անձի մահվան հիմքով։ Չախոյանը նշել է, որ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ 2016-ին Վարուժան Ավետիսյանի, Պավել Մանուկյանի, Արմեն Համբարյանի և Գարեգին Չուգասզյանի համատեղ ասուլիսի ժամանակ Վարուժան Ավետիսյանը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ ժողովուրդը զինված ապստամբության իրավունք ունի։ Դատախազի խոսքով, զինված ապստամբություն իրականացնելու պատրաստակամության մասին հայտարարությամբ են հանդես եկել նաև Պավել Մանուկյանը, Գարեգին Չուգասզյանը և Արմեն Համբարյանը։ Դատախազները պահանջեցին խմբի անդամներին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք պահելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով` (հասարակական պարտքի կատարման համար երկու կամ ավելի անձանց զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով սպանությունը): «Սասնա ծռեր» խումբը 2016-ի հուլիսի 17-ին գրավել էր ՊՊԾ գունդը։ Գրավման ժամանակ մահացել էր ոստիկանության փոխգնդապետ Արթուր Վանոյանը, իսկ հետո՝ Գագիկ Մկրտչյանը և Յուրի Տեփանոսյանը: Վերջինը, ըստ պաշտոնական հաղորդագրության, մահացել էր դիպուկահարի կրակոցից: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Բայրամովն Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10–ին Հանդիպումը կկայանա Ղազախստանի հրավերով, որը հարթակ է տրամադրում Խաժակյան․ 2018-ից ի վեր Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը միակն է, որը խնդիր չի դնում «ոչնչացնել հակառակորդին» Նա հավելել է, որ օրակարգը հանուն է, իսկ առարկայական ծրագիրը, հավանաբար, առաջիկայում կհստակեցվի Թորոսյան. Ուզում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել Նա նշել է նաև, որ խոսքի և հավաքների ազատության իրավունքը կարող է իրացվել նաև ընդդեմ իշխանությունների Միրզոյանը պաշտոնական այցով կայցելի Հունգարիա Նա հանդիպումներ կունենա Հունգարիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ |