Բեյրութի պայթյունից վնասը $15 մլրդ-ից ավելի է![]() 13 օգոստոսի 2020 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Վնասն օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում պայթյունից գերազանցում է $15 միլիարդը։ Այդպիսի տվյալներ է հրապարակել Լիբանանի նախագահ Միշել Աունն Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI հետ հեռախոսազրույցում։ «Նախագահ Աունը նշել է, որ, ըստ նախնական տվյալների՝ Լիբանանի կրած վնասը գերազանցում է $15 միլիարդը»,- ասվում է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրութան մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։ Իսպանիայի թագավորն օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել երկրին։ Ապահովագրական ընկերությունները նախնական վնասը գնահատել են $3 մլրդ։ Բեյրութի նահանգապետ Մարոն Աբբուդը ավելի վաղ հայտարարել էր, որ քաղաքի վերակառուցման համար կպահանջվի $12 -$15 միլիարդ։ Ինչպես հայտնել է Լիբանանի Ներքին գործերի վարչությունը, պայթյունից ամբողջությամբ կամ մասնակիորեն փլուզվել է մոտ 4000 շինություն։ Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Պայթյունից մահացածների թիվը հասել է 173-ի: Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Հայտնի է հայ 11 զոհի և 250 վիրավորի մասին։ Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել, վարչապետն էլ օգնություն էր խնդրել բարեկամ պետություններից: Photo. AP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |