Պուտինն Ալիևի հետ հեռախոսազրույցում կարևորել է ՀՀ հետ սահմանին սրման բացառումը![]() 13 օգոստոսի 2020 - 10:48 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կարևորել է հայ-ադրբեջանական սահմանին սրմանը նպաստող ցանկացած գործողության բացառումը։ Այդ մասին ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։ Կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ՝ հուլիսին հայ-ադրբեջանական պետական սահմանին տեղի ունեցած սրման լույսի ներքո։ Քննարկել են նաև երկկողմ օրակարգի կարևոր հարցեր։ Հաստատվել է ռուս-ադրբեջանական գործակցության հետագա զարգացմանն ուղղված փոխադարձ տրամդրվածությունը։ Ալիևը շնորհավորել է Պուտինին կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի գրանցման կապակցությամբ։ Հուլիսի 12-16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց հետևանքով 5 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-21-ը սահմանին հարաբերական հանգիստ վիճակ է եղել։ Հուլիսի 21-ին Ադրբեջանը գրոհել է հայկական «Անվախ» դիրքի վրա և ետ շպրտվել։ Հուլիսի 22-ից հարաբերական կայուն վիճակը վերականգնվել է։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |