Գերմանիայի Կոխի ինստիտուտը ջնջել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի մասին լավատեսական զեկույցը13 օգոստոսի 2020 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի Ռոբերտ Կոխի ինստիտուտը (RKI) հետ է վերցրել իր զեկույցը, ըստ որի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն արդեն մոտ է. Հանրային առողջապահական գործակալությունից հայտնել են, որ փաստաթուղթը սխալմամաբ է հապարակվել, փոխանցում է Deutche Welle-ն։ Գործակալությունը հրապարակել է գերմաներենով մի փաստաթուղթ «Համաճարակը Գերմանիայում՝ առաջիկա ամիսներին», որտեղ նշվում է, թե 2020-ի աշնանը կարող է հայտնվել մեկ կամ մի քանի պատվաստանյութ կորոնավիրուսի դեմ, սակայն RKI-ն կանխատեսումներից զերծ է մնում։ Ասվել է, որ կայքում հրապարակված, ապա ջնջված փաստաթուղթը գործակալության կողմից մշակված փաստաթղթի արդեն հնացած տարբերակն է։ Ավելի վաղ RKI-ն փաստաթուղթ էր հրապարակել, ըստ որի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հասանելի կլինի մինչև 2020-ի աշուն։ Աշխարհում կորոնավիրուսով վարակված է 20․6 մլն-ից ավելի մարդ։ Պատվաստանյութի ստեղծման աշխատանքների մասին են հայտարարել տասնյակ երկրներ ու ընկերություններ։ Ավելի վաղ ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինն ասել էր, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը հաջողությամբ փորձարկվել է և պատրաստ է։ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթոսն էլ երկրներին հորդորել էր շտապողականություն չդրսևորել պատվաստանյութի ստեղծման գործում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Երևանի բալետային փառատոն»՝ Թումանյանի անվան զբոսայգում Բացօթյա փառատոնի ներկայացումների սկիզբը 20:00–ին է Միրզոյանը՝ Վիեննայում․ Պետք է արգելել միջուկային օբյեկտների վրա զինված հարձակումները և հարձակման սպառնալիքները Նա նշել է, որ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Չտարածման մասին պայմանագրին ՀՀ և Չեխիայի ԱԳ նախարարները խոսել են ԵՄ հարթակում համագործակցության մասին Միրզոյանն ասել է, որ Հայաստանն էականորեն խորացնում է հարաբերությունները ԵՄ հետ բոլոր ուղղություններով Միրզոյանն ու Գրոսսին անդրադարձել են ՀԱԷԿ–ի հետագա ապահով և անվտանգ շահագործմանը Միրզոյանն ասե էլ որ ՀՀ–ն ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ ատոմակայանի կյանքը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար |