Հայ քահանան Լոս Անջելեսի ոստիկանությանը դատի է տվել ցույցի ժամանակ իր հանդեպ ուժի կիրառման համար![]() 13 օգոստոսի 2020 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Հայ Առաքելական եկեղեցու պաշտոնաթող քահանա Տեր Արմեն Բաղրամյանը դատի տվել Լոս Անջելեսի ոստիկանության բաժնին՝ հայտարարելով, թե սպան հուլիսին Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության դիմաց խաղաղ հավաքի ժամանակ իր հանդեպ անհամաչափ ուժ է կիրառել՝ պատճառելով վնասվածքներ։ Այս մասին հայտնում է Asbarez.com-ը։ Դատական նիստի համաձայն, ըստ քահանայի՝ սպա Ռուիզը հրացանի կոթով հարվածել է իր ստամոքսին, և մինչ նա փորձել է վերականգնել հավասարակշռությունը, սպան ևս մեկ անգամ հարվածել է նրա կրծքավանդակին։ Տուժածը դեպքի վայրից շտապօգնությամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Հուլիսի 21-ին հայազգի ցուցարարները Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսարանի դիմաց բողոքի խաղաղ ակցիա են իրականացրել՝ ՀՀ հանդեպ Ադրբեջանի սահնձազերծած ռազմական գործողությունների դեմ։ Շենքի մոտ հավաքվել էին նաև ադրբեջանցիներ։ Ցուցարարների միջև ծեծկռտուք է եղել։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |