Փաշինյան․ Բիզնեսի ստանդարտները պետք է դաժանորեն բարձրացվեն13 օգոստոսի 2020 - 12:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կորոնավիրուսի ճգնաժամից հետո ամենադաժան ձևով պետք է բիզնեսի կարգապահությունը և ստանդարտները բարձրացվեն, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ խնդիրները երբևէ պատկերացրածից ավելի խորն են։ Փաշինյանը նշել է, որ ճգնաժամի ժամանակ գործարարները գումար են խնդրում բյուջեից, իսկ նախաճգնաժամային փուլում այդ բյուջեն ձևավորելու համար հարկեր տալուց դժվարանում էին։ «Հանդիպումների ընթացքում սա հիշեցնում էի գործարարներին։ Դրա համար էլ գործարար շրջանակներն իմ հանդիպումներից դուրս են գալիս և ասում՝ դժգոհ ենք։ Այն ժամանակ ասում էին՝ կառավարությունը կոռուպացված է, մենք էլ ենք տանում, հիմա էլ ղալաթ կանի մեկը, որ ասի կառավարությունը կոռումպացված է»,- ասել է նա։ Վարչապետի խոսքով՝ բիզնեսի խնդիրն այն է, որ նշաձողը միշտ դնում է ամենացածր սեգմենտի, որակական ամենացածր ստանդարտների վրա։ «Մեզ մոտ կա գործարարության ստնադարտ, որի արդյունքում ավելի լավ է ավելի երկար, լայն, բարձր ավտոմեքենայով շրջեն, քան գումար ներդնեն գիտելիքի, տեխնոլոգիայի, ստանդարտի մեջ»,- ասել է նա։ Կառավարությունը քննարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման հարցը։ ՀՀ-ում համավարակին զուգընթաց՝ գործադիրը մի շարք ծրագրեր է մշակել՝ բիզնեսին, սոցիալապես անապահովներին, ուսանողներին աջակցելու համար։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | «Ուրալի» վթարի գործով կալանավորվել է զորամասի 2 պաշտոնյա. Մեղադրվում է նաև վարորդը Պարզվել է, որ ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի ՄԻՊ. Անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժն առերևույթ անհամաչափ էր Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել |