SpaceX-ն ամսական 120 ինտերնետ-արբանյակ է արտադրում13 օգոստոսի 2020 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Իլոն Մասկի SpaceX ընկերությունը հայտարարել է, որ ամսական արտադրում է 120 Starlink ինտերնետային արբանյակ, ինչն աննախադեպ ցուցանիշ է աշխարհի համար, հայտնում է CNBC-ն։ Մինչև այս SpaceX-ը Falcon 9 հրթիռով ուղեծիր է հանել ինտերնետ-արբանյակների 10 խմբաքանակ։ Հայտնի է, որ 595 արբանյակից ավելի քան 500-ն ամբողջությամբ գործում է։ Նախատեսվում է ամենաքիչը 12,000 արբանյակ տեղադրել ուղեծրում։ Մասկը հայտնել էր ամբողջ երկրագունդը Wi-Fi-ով պատելու նպատակի մասին։ Եվ դրա համար 2015-ից ստեղծվել է Starlink ծրագիրը։ Երկու փորձնական արբանյակ գործարկվել է 2018-ին, իսկ 2019-ին ուղեծիր է ուղարկվել դրանց առաջին խումբը` բաղկացած 60 սարքից։ Օգոստոսի 7-ին SpaceX-ն ուղեծիր էր ուղարկել 57 ինտերնետ-արբանյակ՝ ընդլայնելով Starlink համակարգի համացանացային ծածկույթի ցանցը։ Օգոստոսի սկզբին SpaceX-ը $316 մլն-ի պայմանագիր է կնքել ԱՄՆ պաշտպանության նախարարության հետ։ SpaceX-ը սպասարկելու է մինչև 2027-ը բաց թողնվելիք ազգային անվտանգության բոլոր արբանյակների 40%-ը։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |