Անկարայում հայկական գերեզմանոց են պղծել. Աճյունները հանել են գերեզմաններից![]() 13 օգոստոսի 2020 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Սինջան շրջանում գտնվող հայկական Սբ Փրկիչ և Սբ Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող հայկական գերեզմանոցը պղծել են, աճյունները՝ հանել գերեզմաններից։ Նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանի կողմից հիմնադրված «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցություն (DEVA) փոխնախագահ Մուսթաֆա Յեներօղլուն այս հարցի առթիվ դիմել է Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշին, գրում է Ermenihaber-ը։ Նա հայտնել է, որ գերեզմանոցում աճյունները դուրս են հանվել գերեզմաններից և ամենուր մարդկային ոսկորներ են ցրիվ տրված։ Յեներօղլուն շեշտել է, որ սա ամոթալի վիճակ է և պետք է անմիջապես աճյունները վերաթաղել և կարգի բերել գերեզմանոցը։ Անկարայի քաղաքապետը հայտնել է, որ իրենք զբաղվում են այդ հարցով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |