Երևանի աղբի վերամշակման գործարանի կառուցումը կրկին հետաձգվել է13 օգոստոսի 2020 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրված Երևանի կոշտ թափոնների վերամշակման գործարանի կառուցման դրամաշնորհային համաձայնագրի ժամկետը կրկին հետաձգվել է, որոշումն ընդունվել է Կառավարության նիստում։ Հետաձգման պատճառը կորոնավիրուսի համավարակն է, ծրագրի իրականացման խորհրդատու գերմանական ընկերության մասնագետները հնարավորություն չեն ունեցել գալ Հայաստան, փոխանցում է Sputnik Armenia-ն։ Արդյունքում մրցութային հայտերի գնահատման գործընթացը, որը նախատեսվում էր ավարտել ապրիլին, մինչ այժմ չի ամփոփվել։ Ծրագիրն առաջին անգամ չէ, որ հետաձգվում է։ 1-ին անգամ այն հետաձգվել է այն պատճառով, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը չէր հավանել իր իսկ ընտրած խորհրդատուի աշխատանքը։ Նոր խորհրդատուի ընտրության պատճառով ծրագիրը մեկ տարով ուշացել էր։ Ավելի ուշ հայտատուների խնդրանքով ևս մի քանի անգամ հետաձգվել է արդեն ծրագրի իրականացման համար հայտարարված մրցութային հայտերի ընդունման ժամկետը։ 2019-ի նոյեմբերին վերջապես ավարտվեց հայտերի ընդունումն, ու խորհրդատու ընկերությունը սկսել է դրանց գնահատումը։ «Նոր աղբավայրի կառուցման ու հին աղբավայրի փակման շինարարական աշխատանքները կսկսվեն 2021-ին և կտևեն մոտ երկու տարի, որին կհաջորդեն թերությունների վերացման աշխատանքները»,- ասվել է Երևանի քաղաքապետարանից Կառավարություն ներկայացրած տեղեկանքում։ Երևանի աղբի վերամշակման գործարանն ու եվրոպական չափանիշներին համապատասխանող աղբավայրը կկառուցվեն ամենաշուտը 2025-ի դեկտեմբերի 31-ին։ «Երևանի կոշտ թափոններ» ծրագրի շրջանակում Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև դրամաշնորհային պայմանագիրը ստորագրվել էր 2017-ի դեկտեմբերիին։ Պայմանագիրը նախատեսում է 8-ական մլն եվրո վարկ Եվրոպական ներդրումային բանկից (ԵՆԲ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից, 8 մլն եվրո դրամաշնորհ՝ Եվրոպական Միությունից՝ Հարևանության ներդրումային գործիքի միջոցով ու ևս 2 մլն եվրո դրամաշնորհ՝ E5P հիմնադրամից: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |