Արտագնա աշխատողները դեռ չեն կարող գնալ ՌԴ, քանի որ օտարերկրացիների մուտքի արգելքն ուժի մեջ է13 օգոստոսի 2020 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում արտակարգ դրության երկարաձգումը որևէ կերպ չի ազդում Ռուսաստանի հետ օդային հաղորդակցության վերականգման վրա, արտագնա աշխատանքի մեկնողները չեն կարողանում մուտք գործել ՌԴ, քանի որ շարունակում է ուժի մեջ մնալ այդ երկրի կառավարության՝ օտարերկրյա քաղաքացիների մուտքն արգելող որոշումը, ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը՝ անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնողների խնդրին: Հունանյանը հիշեցրել է Ավինյանի հայտարարության մասին, որ քննարկումներ են սկսվել ՌԴ-ի հետ օդային հաղորդակցության վերականգման ժամկետների ու պայմանների վերաբերյալ, որի շրջանակում էլ կհասցեագրվեն նաև արտագնա աշխատանքի մեկնողների հարցերը: «Հայաստանում արտակարգ դրության երկարաձգումը որևէ կերպ չի ազդում Ռուսաստանի հետ օդային հաղորդակցության վերականգման վրա: Համաճարակաբանական վիճակի կառավարման քաղաքականության շրջանակներում օտարերկրյա քաղաքացիների մուտքն արգելող որոշումների կայացումը յուրաքանչյուր երկրի սուրվերեն դաշտում է, և պայմանավորված չէ այլ երկրում արտակարգ դրության հայտարարմամբ կամ այդ դրության երկարաձգմամբ», - գրել է Հունանյանը: Օգոստոսի 12-ին ՀՀ-ում 5-րդ անգամ երկարաձգվել է մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունը։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով մինչ այս դեպի ՀՀ օտարերկրացիների մուտքի արգելք կար, սակայն այն հանվել է օգոստոսի 12-ին։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |