Հրավառության նյութերի ներմուծումն ու արտադրությունը կարող է սահմանափակվել

Հրավառության նյութերի ներմուծումն ու արտադրությունը կարող է սահմանափակվել

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը համապատասխան գերատեսչությունների հանձնարարել է ներկայացնել իրավական ակտերի առաջարկություններ, որոնցով Հայաստանում հրավառությունների կազմակերպման համար օգտագործվող արտադրանքի ներմուծումն ու վաճառքը հնարավորինս կսահմանափակվի։

Այս մասին ֆեյսբուքում հայտնել է ինքը փոխվարչապետը։

Նրա խոսքով` բացառություն կլինի որոշ տոնական օրերին նախորդող ժամանակաշրջանը։

Ավելի վաղ Տիգրան Ավինյանը հանձնարարել էր խստացնել գիշերային հրավառությունների դեմ պայքարը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---