Ալիև․ Բաքուն և Անկարան մտադիր են ավելացնել համատեղ զորավարժությունները14 օգոստոսի 2020 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Բաքուն և Անկարան մտադիր են ավելացնել համատեղ զորավարժությունների քանակը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։ «Ամեն տարի Ադրբեջանն ու Թուրքիան ավելի քան 10 համատեղ զորավարժություն են անցկացնում, դա սովորական երևույթ է․․․ Կարծում եմ, որ ապագայում այդ զորավարժությունների ինտենսիվությունը միայն կավելանա, դրա անհրաժեշտությունը կա»,- ասել է Ալիևը, գրում է Interfax.az-ը։ Նա նշել է նաև, որ ռազմական և ռազմատեխնիկական գործակցությունը երկու երկրի միջև հաջողությամբ զարգանում է։ «Թուրքիան ռազմարդյունաբերության հզոր ներուժ ունի։ Վստահ եմ, որ շուտով Թուրքիան ռազմատեխնիկական գործակցության ոլորտում թիվ 1 գործընկերը կդառնա Ադրբեջանի համար»,- նշել է նա։ Թուրք նախարարն իր հերթին ասել է, որ Թուրքիան միշտ կաջակցի Ադրբեջանին։ Աքարի գլխավորած պատվիրակությունը Բաքվում էր՝ հետևելու լայնածավալ զորավարժությունների առաջին փուլի ավարտին։ Թեև նախապես հայտարարվել էր, որ զորավարժություններն ավարտվելու են օգոստոսի 10-ին, սակայն, դրանք շարունակվել են մինչև օգոստոսի 13-ը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |