2020-ին ջրահեղձման 16 դեպք է եղել․ Ընդհանուր 13 մահ կա

2020-ին ջրահեղձման 16 դեպք է եղել․ Ընդհանուր 13 մահ կա

PanARMENIAN.Net - Մինչև 2020-ի օգոստոսի 12-ը ջրահեղձման 16 դեպք է գրանցվել, որից 4-ը՝ Սևանում, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։

Ընդհանուր առմամբ՝ 13 զոհ, 4 տուժած կա, որոնցից 4 զոհ և 1 տուժած՝ Սևանում։

ԱԻՆ-ից նշում են նաև, որ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարականով Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության հատուկ ջոկատը հուլիսի 17-ից ուժեղացված ծառայություն է իրականացնում:

«Հանգստյան սեզոնն անվտանգ անցկացնելու համար Սևանի 3 հանրային լողափում տեղադրված են հենակետեր, տեխնիկական ու փրկարարական ուժերը բերված են պատրաստվածության բարձր աստիճանի: Իրականացվում է 24 ժամյա ծառայություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

ԱԻՆ փրկարարների կողմից հսկվող տարածքներում ջրահեղձման դեպքեր չեն գրանցվել: Լողասեզոնի բացումից մինչև օրս ջրափրկարարները փրկել են 9 քաղաքացու:

Բացի Սևանից Հայաստանում մյուս ջրային տարածքները լողալու համար չեն:

2019-ին հանրապետությունում ջրահեղձման 15 դեպք է գրանցվել, որից 5-ը՝ Սևանում: Ընդհանուր՝ 13 զոհ, 3 տուժած, որոնցից 2 զոհ, 3 տուժած՝ Սևանում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---