Թանդիլյանի պատգամավորական մանդատը կանցնի Ստեփան Ստեփանյանին14 օգոստոսի 2020 - 12:43 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանի պատգամավորական մանդատը կանցնի ռեյտինգային ընտրակարգով նրան հաջորդող ամենաշատ ձայներ ստացած թեկնածուին` Ստեփան Ստեփանյանին։ ԼՀԿ ցուցակով թիվ 4 ընտրատարածքից ստացված պատգամավորական մանդատը օրենքով սահմանված կարգով դադարելուն պես անցնելու է ռեյտինգային ընտրակարգով նրան հաջորդող ամենաշատ ձայներ ստացած թեկնածուին։ Ստեփան Ստեփանյանը «Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի տարածքային խորհրդի անդամ է: Ստեփանյանը ծնվել է 1988 թ. մայիսի 30–ին: 2005-2010 թթ. սովորել և ավարտել է Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի միջազգային հարաբերություններ բաժինը` որակավորվելով որպես քաղաքագետ-միջազգայնագետ: 2011-ից առ այսօր դասավանդում է ՀՀ Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում: 2014-2016 թթ. դասավանդել է Հայաստանում ֆրանսիական քոլեջում։2011-2018 թթ. աշխատել է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ՓԲԸ–ում զբաղեցնելով տարբեր պաշտոններ: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը հայտարարել է, որ վայր է դնում պատգամավորական մանդատն առողջական խնդիրների պատճառով։ Նա նաև դադարեցնում է գործունեությունը որպես «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |