Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարարը չի՞ կարողանում կողմնորոշվել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում 6 փետրվարի 2009 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հայ համայնքը պահանջել է երկրի մշակույթի նախկին նախարար Ժակ Լանգից պարզաբանել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել ֆրանսիացի լրագրող Ժակ Էքիյանը, 2008թ. Liberte pour l'Histore ասոցիացիայի կազմակերպած խորհրդաժողովում, ցուցադրվեց մի տեսանյութ, որը լուրջ մտահոգություն առաջացրեց Ֆրանսիայի հայ համայնքում: Ժակ Լանգը, որը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքի առաջին պաշտպաններից մեկն էր, ցուցադրված նյութում հրաժարվում է իր դիրքորոշումից: «2007թ հոկտեմբերի 12-ին ես քվեարկեցի Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի օգտին, քանի որ դա ինձ հարկավոր էր նախընտրական քարոզարշավի ժամանակ»,-ասել է Լանգը: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների դաշնության (CCAF) նախագահ Ալեքսիս Գովչյանը բաց նամակ է հղել նախկին նախարարին, որտեղ իր վրդովմունքն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում իր նոր դիրքորոշման վերաբերյալ: «Շատ տխուր է, որ այդ անազնիվ արշավն ու վրդովմունքն իմ դեմ են ուղղված: Ես չեմ պատրաստվում որեւէ մեկի հետ բանավիճել կամ բարոյախոսություններ լսել: Ես կշարունակեմ աշխատել, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչվի ողջ աշխարհում եւ, հատկապես, Թուրքիայում»,-ասել է Լանգը AFP-ին տված հարցազրույցում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ |