ՌԴ մաքուր պետպարտքը գերազանցել է լիկվիդային ռեզերվները14 օգոստոսի 2020 - 13:44 AMT PanARMENIAN.Net - ՌԴ մաքուր պետական պարտքը կրկին գերազանցել է լիկվիդային ռեզերվները։ Այդ են վկայում Կենտրոնական բանկի և ֆինանսների նախարարության տվյալները։ Դաշնային կառավարության պարտքը հուլիսի 1-ի դրությամբ կազմում է 14.77 տրլն ռուբլի (մոտ 20․11 մլրդ դոլար)՝ դեպոզիտի 13.22 տրիլիոն ռուբլի (մոտ 18 մլրդ դոլար) ծավալի դեպքում։ Տարբերությունը կազմել է 1․55 տրիլիոն (մոտ 2․11 մլրդ դոլար), գրում է ՌԻԱ Նովոստին։ Այսպիսով, կառավարության ակտիվները չեն ծածկում պարտքի գումարը։ Դա պայմանավորված է մի քանի գործոններով, այդ թվում պետական ծախսերի աճով և բյուջեի պակասուրդով։ Այդպիսի պարզաբանում է տվել Ազգային վարկանիշային գործակալության վարկանիշային ծառայության կառավարող տնօրեն Սերգեյ Գրիշունինը։ «Առաջինը՝ պետծախսերի աճն է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, մեկ այլ գործոն է Խնայբանկի բաժնետոմսերի հսկիչ փաթեթի գնումը, որը ԿԲ-ից անցավ կառավարությանը»,-ասել է նա։ Նա հավելել է, որ բոլոր այդ գործոնները ժամանակավոր են և հետագայում ՌԴ-ն կարող է կրճատել պետպարտքի ծավալները։ Ավելի վաղ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել էր, որ 2020-ի սկզբին ՌԴ-ն լավ նախադրյալներ ուներ, սակայն կորոնավիրուսը և նավթի գների անկումը զգալիորեն վատթարացրին իրավիճակը և արտակարգ ու ծավալուն միջոցներ պահանջեցին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |