ԱՄՆ-ն իրանական վառելիքով 4 տանկեր է կալանավորել![]() 14 օգոստոսի 2020 - 14:26 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն իրանական վառելիքով 4 տանկեր է կալանվորել և տեղափոխում է Հյուսթոնի նավահանգիստ, գրել է The Wall Street Journal-ը` իրազեկ աղբյուրների վրա հղումով։ Ամերիկացի պաշտոնյան հաստատել է, որ 4 նավի մասին է խոսքը՝ «Բերինգ», «Բելլա», «Լունա» և «Պանդի»։ Նա պարզաբանել է, որ տանկերների վրա կալանք է դրվել առանց ռազմական ուժի կիրառման։ Չի ճշտվում, սակայն, թե հատկապես որտեղ է դա տեղի ունեցել և ինչ գերատեսչություններ են մասնակցել, գրում է Interfax-ը։ Նշվում է, թե տանկերները, իբր, Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի հետ կապ ունեցող ոմն իրանցի գործարարի սխեմայի մասն են կազմում, որի նպատակն Իրանի հետ բիզնեսում ԱՄՆ պատժամիջոցներից խուսափելն է։ Ըստ ԶԼՄ-ների` նավերի սեփականատերերը համաձայնություն են տվել, որ նավերը ուղևորվեն դեպի ԱՄՆ ամերիկյան կառավարության հետ բանակցություններից հետո։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրաժարվել է մեկնաբանություններից։ Հուլիսին ԱՄՆ դատախազությունը հայց էր ներկայացրել չոր տանկերներից բենզինի առգրավման վերաբերյալ և դատավորը տվել էր կալանքի թույլտվությունը։ Մինչդեռ վառելիքը չի կարող առգրավվել, քանի դեռ տանկերները չեն մտել ԱՄՆ տարածքային ջրեր։ Թույլտվությունը վերաբերում է միայն բեռներին, բայց ոչ տանկերներին։ ,/i> Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |