Արտակ Դավթյանը ծանոթացել է ռազմարդյունաբերական համալիրի նորագույն մշակումներին

Արտակ Դավթյանը ծանոթացել է ռազմարդյունաբերական համալիրի նորագույն մշակումներին

PanARMENIAN.Net - Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանն այցելելություններ է իրականացնում ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ՝ ծանոթանալով ոլորտի հնարավորություններին, հեռանկարային ծրագրերին և նորագույն մշակումներին։

Այցերի ընթացքում նրան են ներկայացվում ոչ միայն արդեն ԶՈւ մատակարարվող և հաջողությամբ կիրառվող զինատեսակներ, այլ՝ նաև մշակման տարբեր փուլերում գտնվող նախագծեր, որոնցից շատերը արդեն փորձարկումների փուլում են, շատերն էլ դեռևս գաղափարների ձևավորման փուլում են:

Ռազմարդյունաբերական համալիրի արտադրողները ներկայացրել են համաճարակային իրավիճակով, ինչպես նաև այլ գործոններով պայմանավորված հարցերն ու խնդիրները, որոնք խոչընդոտում են իրենց բնականոն աշխատանքին, ընթացիկ նորարարական լուծումներն ու հեռանկարային զարգացման հնարավորությունները:

Արտակ Դավթյանը, ծանոթանալով բարձրաձայնված խնդիրներին, նշել է, որ ռազմարդյունաբերության կոմիտեն հնարավորինս շուտ կփորձի գտնել դրանց լուծումները՝ առավել բարենպաստ պայմաններ ստեղծելով հայկական ռամարդյունաբերական համալիրի արտադրողների համար:

Արտակ Դավթյանը ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ է նշանակվել հուլիսի 16-ին։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---