Արարատում անձնական հայացքների պատճառով բժշկի չդիմած ծննդկան է մահացել![]() 14 օգոստոսի 2020 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Արարատի մարզի գյուղերից մեկում 42-ամյա կնոջ տնային մայրական մահ է արձանագրվել, նրա դիակի փորձաքննությամբ հայտնաբերվել է 8-9 ամսական հղիություն` մահացած պտղով, հայտնել է առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը: Մահվան պատճառը սրտամկանի սուր ինֆարկտն է։ «Կինն անձնական հայացքներից ելնելով չի դիմել առողջության առաջնային պահպանման օղակ կամ որևէ այլ բժշկական կազմակերպություն»,- գրել է Նիկողոսյանը։ Նիկողոսյանը չի կոնկրետացրել՝ ինչ անձնական հայացքների մասին է խոսքը։ ԱՆ-ից կոչ են անում առողջական վիճակին վերաբերող ցանկացած հարցի դեպքում դիմել բժշկի` անցանկալի և, երբեմն, աղետալի հետևանքներից խուսափելու համար: 2020 թվականի ընթացքում սա թվով 2-րդ մայրական մահվան դեպքն է` կրկին ոչ մանկաբարձական պատճառով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |