Սինանյան․ Կառավարությունը փաթեթ է պատրաստում Լիբանանից եկողներին ըստ արժանվույն ընդունելու համար14 օգոստոսի 2020 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը փաթեթ է պատրաստում, որպեսզի կարողանա ըստ արժանվույն ընդունել Լիբանանից Հայաստան եկողներին: Այդ տվյալները ասուլիսի ժամանակ ներկայացրել է ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ հավելելով, որ դեսպանատան տվյալներով՝ մոտ 25,000 լիբանանահայ ՀՀ քաղաքացի է: «Այն լիբանանահայերը, որոնք լքելու են Լիբանանը, բնական է՝ մենք ցանկանում ենք, որպեսզի նրանք գան Հայաստան: Սա է մեր քաղաքականությունը»,-ասել է նա, տեղեկացնում է Shantnews.am-ը։ Զարեհ Սինանյանը նաև տեղեկացրել է, որ հուլիսի 14-ի, 21-ի, 28-ի, նաև օգոստոսի 4-ի և 11-ի չվերթով Հայաստան է եկել 370 մարդ։ «Նրանք մարդիկ են, ովքեր գալիս են Հայաստան բնակվելու և հաստատվելու համար: Երեք ինքնաթիռները, որոնք մարդասիրական օգնություն տարան Լիբանան, 101 մարդ են բերել Հայաստան: Եկել են նրանք, ովքեր այս պահին չէին կարող մնալ Լիբանանում, ցանկանում էին գալ հայրենիք, մենք էլ ընդառաջեցինք»,-ասել է նա: Սինանյանն ընդգծել է, որ նույնիսկ կորոնավիրուսի սահմանափակումների պայմաններում այդ գործընթացը տեղի է ունենում: Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։ Հայտնի է հայ 11 զոհի և 250 վիրավորի մասին։ Լիբանանի Պաշտպանության գերագույն խորհուրդը Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո երկրի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարել։ Կառավարությունն աջակցություն է խնդրել բարեկամ երկրներից։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |