Ok.ru-ով հայերից խոշոր գումարներ են հափշտակվել․ 2 հոգի կալանավորվել է14 օգոստոսի 2020 - 18:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ բացահայտվել է հանցավոր խումբ, որը Ok.ru սոցցանցի միջոցով առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ է կատարել՝ խաբեությամբ ստանալով օգտատերերի բանկային տվյալները։ 3 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն) և 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)) 2-րդ մասի 1-ին կետով: Նրանցից երկուսը կալանավորվել են, մեկի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին: «Հանցավոր խմբի անդամները 2019-ի փետրվարից, տարբեր եղանակներով մոլորության մեջ գցելով Ok.ru կայքի տարբեր անհատական հաշիվների օգտատերերի` ՀՀ տասնյակ քաղաքացիների, խաբեությամբ ստացել են վերջիններիս կամ նրանց հարազատների բանկային քարտերի տվյալները։ Նրանք հափշտակելն են այնտեղ առկա գումարները»,– մանրամասնել են ՔԿ-ից՝ նշելով, որ խմբի անդամներից ոմանք նախկինում նման արարք կատարելու համար պատասխանատվության են ենթարկվել։ Խուզարկությունների արդյունքում՝ առգրավվել են հանցավոր խմբի անդամների կողմից օգտագործվող համակարգիչները: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |