Եվրահանձնաժողովի ղեկավարը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Բելառուսի դեմ14 օգոստոսի 2020 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը հայտարարել է, որ անհրաժեշտ է անհատական պատժամիջոցներ սահմանել Բելառուսում կատարվող իրադարձությունների համար։ «Մեզ լրացուցիչ պատժամիջոցներ են պետք նրանց դեմ, ովքեր Բելառուսում խախտում են ժողովրդավարական արժեքները կամ մարդու իրավունքները»,-գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։ Նա վստահություն է հայտնել, որ Եվրամիության ԱԳ նախարարների բանավեճը կվկայի «Բելառուսի ժողովրդի հիմնարար ազատությունների և ժողովրդավարության իրավունքին աջակցելու մասին»։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ չի բացառում, որ Բելառուսի դեմ կարող են պատժամիջոցներ սահմանվել, ինչպես նաև կարող է կասեցվել նավթի առաքումը երկրում քաղաքական վիճակի պատճառով։ Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ԿԸՀ-ն հայտարարել է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80.23%-ը, իսկ Տիխանովսկայան՝ 9.9%։ Նախագահական ընտրությունների ավարտից հետո երկրում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք ուղեկցվում են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։ Հայտնի է, որ մի քանի օրում ամենաքիչը 6000 մարդ է բերման ենթարկվել և ձերբակալվել։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի |