Բելառուսական Nexta տելեգրամ ալիքի ստեղծողի հանդեպ հետախուզում է հայտարարվել14 օգոստոսի 2020 - 19:22 AMT PanARMENIAN.Net - Բելառուսական Nexta տելեգրամյան էջի ստեղծող Ստեփան Պուտիլոյին մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու քրեական հոդվածով։ Նրան հանդեպ հայտարարվել է հետախուզում․ սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։ Այս մասին հայտնում է տելեգրամյան ալիքը։ Nexta Live ալիքը ունի 1․9 մլն հետևորդ, իսկ Nexta ալիքը՝ 720,000։ Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ԿԸՀ-ն հայտարարել է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80.23%-ը, իսկ Տիխանովսկայան՝ 9.9%։ Ընդդիմադիրները պնդում են, որ պատկերը հակառակն է և ընտրությունները կեղծվել են։ Նախագահական ընտրությունների ավարտից հետո երկրում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք ուղեկցվում են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։ Հայտնի է, որ մի քանի օրում ամենաքիչը 6000 մարդ է բերման ենթարկվել և ձերբակալվել։ Կան նաև զոհվածներ։ Ընտրությունների օրվանից երկրում ինտերնետի հասանելիությունը սահմանափակվել էր։ Ցույցերին և ոստիկանական բռնություններին վերաբերող տեղեկությունը հիմնականում տեղադրվում էր բելառուսական տելեգրամյան ալիքներում, այդ թվում՝՝ Nexta-յում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |