Փաշինյանն Ազգային հերոսի կոչման է ներկայացրել կապիտան Ռուբեն Սանամյանին![]() 14 օգոստոսի 2020 - 19:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԶՈՒ կապիտան Ռուբեն Սանամյանին Ազգային հերոսի կոչման՝ Հայրենիքի շքանշանով պարգևատրման միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին։ Բացի այդ, նա տավուշյան մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողների ներկայացրել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողների՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրման։ «Սա գնահատանքի իրապես արժանի տուրք է Տավուշյան հաղթական մարտերի բոլոր մասնակիցներին, Հայոց բանակի բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին», - նշել է վարչապետը։ ՀՀ Ազգային հերոսի կոչում ունի 17 անձ՝ քաղաքական, մշակութային, ռազմական, հոգևոր գործիչներ, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի նախագահ, Դաշնության խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |