Քաղավիացիան տեղեկացրել է մոտակա օրերի չվերթների մասին![]() 15 օգոստոսի 2020 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Մինչև օգոստոսի 25-ը ներառյալ ամեն օր կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չարտերային չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում 02։45, մեկնում 03:35), տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։ Կիրականացվեն նաև մի շարք այլ չվերթեր։ Օգոստոսի 15-ին կիրականացվի Երևան-Միներալնիե Վոդի-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 09։00, ժամանում 12:00): Օգոստոսի 15-ին կիրականացվի Երևան-Եկատերինբուրգ -Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 14։00, ժամանում 22:05): Օգոստոսի 15-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 21:05, մեկնում 22:25): Օգոստոսի 15-ին կիրականացվի Երևան-Լոս Անջելես չարտերային չվերթը Icelandair ավիաընկերության կողմից (մեկնում 13։10)։ Օգոստոսի 16-ին կիրականացվի Փարիզ-Երևան-Փարիզ չարտերային չվերթը Air France ավիաընկերության կողմից (ժամանում 17:15, մեկնում օգոստոսի 17 ժամը 05:50): Օգոստոսի 16-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (ժամանում 16:00): Օգոստոսի 17-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 13:50, մեկնում 15:10): Օգոստոսի 18-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 20:20, մեկնում 21:40): Օգոստոսի 18-ին կիրականացվի Երևան֊Նիժնի Նովգորոդ-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 09։00, ժամանում 15:35): Օգոստոսի 18֊ին կիրականացվի Լոս Անջելես- Երևան չարտերային չվերթը Icelandair ավիաընկերության կողմից (ժամանում 11:15)։ Օգոստոսի 18-ին, 22-ին, 25-ին և 29-ին կիրականացվի Բեյրութ-Երևան֊Բեյրութ չարտերային չվերթը Middle East ավիաընկերության կողմից (ժամանում 16:45, մեկնում 17։45)։ Օգոստոսի 18-ին և 25-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Siberia Airlines ընկերության կողմից (ժամանում 16:25, մեկնում 17։25): Օգոստոսի 19-ին, 24-ին, 25-ին, 31-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 14:50, մեկնում 16:10): Օգոստոսի 20-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Նիժնի Նովգորոդ չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 14:50, մեկնում 16:10): Օգոստոսի 21-ին կիրականացվի Փարիզ-Երևան-Փարիզ չարտերային չվերթը Air France ավիաընկերության կողմից (ժամանում 17:15, մեկնում օգոստոսի 22 ժամը 05:50): Օգոստոսի 21-ին և 28-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չարտերային չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում 22:30, մեկնում 23:25): Օգոստոսի 23-ին, 28-ին, 29-ին և 30-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 22:20, մեկնում 23:40): Օգոստոսի 27-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 15:50, մեկնում 17:10): Օգոստոսի 28-ին կիրականացվի Փարիզ-Երևան-Փարիզ չարտերային չվերթը Air France ավիաընկերության կողմից (ժամանում 17:15, մեկնում օգոստոսի 29 ժամը 05:50): Չարտերային չվերթերի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել նշված ավիաընկերություններին։ Ավիաընկերությունների մասին տեղեկատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով 1-87 զանգերի կենտրոնի օպերատորներին կամ այցելելով հետևյալ հղումով։ ՀՀ կառավարության օգոստոսի 12-ի արտահերթ նիստում կայացված որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են օդային ճանապարհով մուտք գործել Հայաստան։ Օտարերկրյա քաղաքացիների համար վերացվել է ՀՀ սահմանային անցման կետերում մուտքի վիզա ստանալու հնարավորությունը: Օտարերկրյա քաղաքացիները ՀՀ մուտքի արտոնագիր կարող են ստանալ միայն արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում (դեսպանություն, հյուպատոսություն, հյուպատոսական կետ) կամ e-visa էլեկտրոնային համակարգով : Հայաստանի տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |