ԵՄ-ն չի ճանաչում Բելառուսում նախագահի ընտրությունների արդյունքները․ Պատժամիջոցներ են մշակում15 օգոստոսի 2020 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը չի ճանաչում օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները և սկսում է պատժամիջոցներ մշակել դրանց կեղծմանը և ընդդիմության դեմ բռնություններին մասնակից անձանց դեմ։ Այդ մասին ասվում է Եվրոպական խորհրդի նիստի ավարտին հրապարակված հայտարարության մեջ, գրում է BBC-ն։ «Այդ ընտրությունները ոչ ազատ էին, ոչ լէ՝ արդար։ Եվրամիությունը դրանց արդյունքները կեղծված է համարում, ուստի չի ընդունում դրանց արդյունքները, որոնք հրապարակել է Բելառուսի ԿԸՀ-ն»,-ասվում է արտգործնախարարների խորհրդակցության արդյունքում ընդունված կոմյունիկեում։ Նախարարները նաև կողմ են արտահայտվել, որ պատժամիջոցներ սահմանվեն այն անձանց դեմ, որոնք պատասխանատու են բռնության, հետապնդումների և ընտրությունների արդյունքները կեղծելու համար։ Նշվում է, որ պատժամիջոցների մշակումը կսկսվի անհապաղ։ Նախարարները նաև որոշել են օգնություն առաջարկել Բելառուսին՝ իշխանության և ընդդիմության միջև երկխոսություն հաստատելու գործում։ Դրանով կզբաղվի ԵՄ արտաքին գործերի գերատեսչությունը Ժոզեպ Բորելի գլխավորությամբ։ ԵՄ-ն առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի իշխանության դեմ դեռևս 1997-ին և պարբերաբար մեկ թուլացնում, մեկ խստացնում է դրանք՝ կախված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հռետորաբանությունից ու քաղաքականությունից։ 2016-ին ԵՄ-ն չեղարկեց Լուկաշենկոյի և 169 այլ պաշոտնյաների դեմ պատժամիջոցներն այն բանից հետո, երբ Լուկաշենկոն հրաժարվեց բացահայտ սատարել Ղրիմի միացմանը ՌԴ-ին, որպես միջնորդ առաջարկեց իրեն Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործում, իսկ 2015-ին ազատ արձակեց 6 քաղբանտարկյալի։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |