Լուկաշենկոն ուզում է Պուտինի հետ քննարկել Բելառուսում իրավիճակը![]() 15 օգոստոսի 2020 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր երկրում տիրող իրավիճակը պատրաստվում է քննարկել ՌԴ իր պաշտոնակցի՝ Վլադիմիր Պուտինի հետ, փոխանցում է ՌԲԿ-ն։ Խոսելով ցույցերի մասին՝ Լուկաշենկոն ասել է, որ դրանք անցկացվում են գունավոր հեղափոխության մեթոդներով ու նկատվում են արտաքին միջամտության տարրեր։ «Պետք է կապվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որպեսզի կարողնամ նրա հետ խոսել, քանի որ սա արդեն սպառնալիք է ոչ միայն Բելառուսի համար»,-ասել է Լուկաշենկոն։ Նախագահական ընտրությունների ավարտից հետո երկրում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք ուղեկցվում են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։ Երկրում ձերբակալվել են ցուցարարներ ու լրագրողներ, նրանցից ոմանք ոստիկանական բաժիններից մարմնական վնասվածքներով են դուրս եկել։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |