Կեղծ պլաստիկ քարտերով բանկոմատներից մոտ 7․5 մլն դրամ է հափշտակվել15 օգոստոսի 2020 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ Հայաստանում արտասահմանյան բանկերից մեկին պատկանող բանկոմատներից 2019-2020թթ․ կանխիկացման միջոցով կատարվել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն։ Ոստիկանությունը բացահայտել է ԱՄՆ-ում համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ պատրաստված կեղծ քարտերով բանկոմատներից մոտ 7,500,000 դրամ հափշտակողին։ Օգոստոսի 13-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները կանխիկացման փորձ կատարելիս տղամարդուն բռնել ու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանություն։ Երևանի 30-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 3 կեղծված պլաստիկ քարտ և կանխիկ գումար։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նա միայն հուլիս-օգոստոս ամիսներին նշված բանկի բանկոմատներից պլաստիկ կեղծ քարտերի օգնությամբ հափշտակել է մոտ 7.5 մլն դրամ։ Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով, այն է՝ հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ՝ առանձնապես խոշոր չափերով (պատժվում է ազատազրկմամբ` 4-8 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա)։ Հարուցված քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության։ Երևանի 30-ամյա բնակիչը ձերբակալվել է։ Քննությունը շարունակվում է։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |