Ռուսական կայքը ներողություն է խնդրել Արցախից՝ արտգործնախարարին չասված խոսքեր վերագրելու համար

Ռուսական կայքը ներողություն է խնդրել Արցախից՝ արտգործնախարարին չասված խոսքեր վերագրելու համար

PanARMENIAN.Net - Ռուսական Topwar.ru կայքը ներողություն է խնդրել Արցախի արտգործնախարարությունից ավելի վաղ հրապարակած նյութի համար և հեռացրել է այն։ Կայքն ընդունել է, որ սխալ է, և լեհական աղբյուրի հրապարակումը որակել է սադրիչ։

Ավելի վաղ Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը հերքել էր Topwar.ru կայքի հրապարակումը, որում հղում անելով Defense24-ին, Արցախյան համակամարտությունում Թուրքիայի հնարավոր միջամտության համատեքստում արտգործնախարար Մասիս Մայիլյանին են վերագրվել հետևյալ խոսքերը . «Եթե նման օգնություն (Ռուսաստանի կողմից) չտրամադրվի, ապա Հայաստանը ռուսներին կհեռացնի իր տարածքից, իսկ դա կնշանակի Կովկասում ռուսական ազդեցության ավարտ»:

Արցախյան գերատեսչությունը մատնացույց էր արել, որ լեհական հոդվածում այդ խոսքերը չեն վերագրվել նախարարին, այլ ասվել են պաշտոնաթող զինծառայողի կողմից։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---