Օդի ջերմաստիճանը կնվազի 1-3 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 1-3 աստիճանով

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում՝ oգոստոսի 15-ի ցերեկը, 18-20-ն առանձին շրջաններում, 16-17-ին շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 15-17-ը աստիճանաբար կնվազի 1-3 աստիճանով։

Երևանում՝ օգոստոսի 15-ի երեկոյան, 16-17-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ: Մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի +30․․+31 աստիճան։

Օգոստոսի 18-20-ը սպասվում է առանց տեղոումների եղանակ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---