Կանադայում հակապատվաստումային ակտիվիստները դատի են տվել իշխանություններին Covid-19-ի սահմանափակումների համար![]() 15 օգոստոսի 2020 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Կանադայում դիմակներին և պատվաստումներին դեմ շրջանակները երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, հանրային առողջության գլխավոր մասնագետ Թերեзա Թամի և որոշ այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ $11 մլն-ի հայտ են ներկայացրել՝ կորոնավիրուսի դեմ պայքարում նրանց ձեռնարկած միջոցառումների համար։ Այս մասին հայտնում է Vice-ը։ Vaccine Choice Canada հակապատվաստումային խումբը մեղադրում է, որ կորոնավիրուսով պայմանավորված սահմաանփակումները խախտում են Կանադայի մարդու իրավունքների և ազատության կանոնադրությունը։ Խմբի ղեկավար Թեդ Կունցը համաճարակն անվանել է «անազնիվ և ուռճացված», որը նախատեսված է հասարակության իրավունքների և ազատության համակարգային խախտումներն արդարացնելու համար։ Նրանք բողոքում են կարանտինային սահմանափակումներից, կրթական, օրենսդիր և դատական մարմինների չաշխատելուց։ Հայցը հարցականի տակ է դնում ինչպես սահմանափակումների, այնպես էլ համաճարակի լեգիտիմությունը։ Հայցում հղում է արվում նաև միլիարդատեր Բիլ Գեյթսի կողմից մարդկանց կորոնավիրուսի պատվաստանյութի միջոցով չիպավորելու մասին դավադրապաշտական տեսություններին։ Օգոստոսի 15-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 21,176,811 է, մահացածների՝ 765,099։ Կանադայում վարակվել է 123,605, մահացել է 9068 մարդ, մահացել՝ 109,657։ Photo. Chhris Young (CP) Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |