Բելառուսում Բաբարիկոյի շտաբի հայազգի կամավորի ձերբակալությունը երկարաձգել են 10 օրով![]() 15 օգոստոսի 2020 - 21:36 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահի թեկնածու Վիկտոր Բաբարիկոյի ընտրական շտաբի կամավոր Լևոն Խալաթրյանի ձերբակալությունը ևս 10 օրով երկարաձգել են։ Այս մասին հայտնում է Բելառուսի հայկական համայնքի երիտասարդական թևի նախկին ղեկավար Գեորգի Կևորկովը։ Խալաթրյանը ձերբակալվել էր օգոստոսի 12-ին Բաբարիկոյի շտաբի ևս 4 կամավորի հետ միասին։ Շտաբի փաստաբան Մաքսիմ Զնակը ենթադրում է, որ 5 կամավորն էլ ձերբակալվել են ՔՕ «Զանգավածային անկարգություններ» հոդվածով հարուցված քրգործի շրջանակներում։ Infoteka24.ru-ն գրում է, որ Խալաթրյանը Բելառուսի քաղաքացի է։ Օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների ավարտից հետո երկրում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք առաջին օրերին ուղեկցվել են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։ Հայտնի է, որ մի քանի օրում ամենաքիչը 6000 մարդ է բերման ենթարկվել և ձերբակալվել։
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |