Նախարար․ Սևանի ափին վարձակալության կամ կառուցապատման բոլոր գործընթացները կասեցված են15 օգոստոսի 2020 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Ամբողջապես դադարեցվել են Սևանա լճի ողջ առափնյա հատվածում՝ «Սևան ազգային պարկի» հողատարածքների՝ վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման բոլոր գործընթացները, հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ Նախարարը նշել է, որ ամբողջապես կասեցվել են նաև Բնության Հատուկ Պահպանվող Տարածքներում (ԲՀՊՏ) և «ՀայԱնտառի» տարածքներում հողամասերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման բոլոր գործընթացները։ Պետրոսյանի խոսքով՝ արդեն մեկնարկել է այդ գոտիներում մինչ այժմ տրամադրված հողատարածքների տնօրինման պայմանագրերի ուսումնասիրությունները, բնապահպանական, քաղաքաշինական ու հողաշինական նորմերի խախտումների դեպքում, սակայն, դանք կչեղարկվեն՝ միակողմանի կամ դատական կարգով։ Նախարարը նաև հորդորել է հանգստյան օրերին բնության գրկում անցկացնելուց հետո նաև հոգատար վերաբերմունք ցուցաբերել դրանց հանդեպ։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ՔՊ–ականը՝ ընդդիմադիրներին․ Ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք փնտրում «Դուք դրան եք լծված հիմա»,– ասել է նա Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» Ընդդիմադիր պատգամավորները դեսպաններին փակ հանդիպման կհրավիրեն «Նպատակն է ճշտել, թե ի՞նչ պատկերացում ունեն այդ երկրները Հայաստանում ստեղվծած իրավիճակի վերաբերյալ»,- նշել է Աբրահամյանը Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա |