Իտալիայում կրկին փակվում են դիսկոտեկները![]() 17 օգոստոսի 2020 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Երիտասարդության շրջանում կորոնավիրուսով վարակի աճի պատճառով Իտալիայի կառավարությունը որոշել է առնվազն մինչև սեպտեմբերի 7-ը փակել պարահրապարակները։ Ինչպես ասել է առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան, այդ սահմանափակումը կտարածվի նաև լողափերի դիսկոտեկների և բացօթյա այլ պարահրապարակների վրա, գրում է Deustche Welle-ն։ Բացի այդ, ժամը 18:00-ից մինչև 6:00-ն պարտադիր է դառնում դիմակ կրելը երիտասարդների հավաքատեղիներում, ինչպես նաև սրճարանների և ռեստորանների առջև, որտեղ միշտ կուտակումներ են լինում։ Վերջին շրջանում Իտալիայում հաճախակի են դարձել երեկույթները, որոնք անցնում էին առանց հիգիենայի կանոնների պահպանման։ Ուստի, փորձագետները զգուշացրել են, որ եթե իրավիճակը չփոխվի, ուսումնական տարվա մեկնարկը, որը սեպտեմբերի 14-ին է, կվտանգվի։ Դիսկոտեկների սեփականատերերը հաշվել են, որ բազմամիլիարդանոց վնասներ են կրելու, այնուամենայնիվ, զբոսաշրջիկների շրջանում պահանջված Կալաբրիան փակել է բոլոր դիսկոտեկներն արդեն օգոստոսի 14-ից։ Ըստ պաշտոնական տվյալների՝ կորոնավիրուսի պանդեմիայի բռնկումից ի վեր Իտալիայում գրեթե 254,000 վարակի դեպք է գրանցվել։ Օգոստոսի 17-ին հայտարարվեց, որ վերջին 24 ժամում վարակի 479 նոր դեպք կա, իսկ օգոստոսի 16-ին՝ 629։ 2020-ի փետրվարից Իտալիայում վարակից 35,400 մարդ է մահացել։ Photo. Getty Images Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |