Covid-19-ի բուժման համար օգտակար նոր պոտենցիալ դեղամիջոց է հայտնաբերվել![]() 17 օգոստոսի 2020 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Չիկագոյի համալսարանի Փրիցկերի անվան մոլեկուլային ճարտարագիտության դպրոցի գիտնականները կորոնավիրուսի բուժումն արագացնող, արդեն գոյություն ունեցող նոր դեղամիջոց են գտել` Ebselen-ը։ Այս մասին հայտնում է համալսարանի կայքը։ Նրանք օգտագործել են համակարգչային մոդելավորման տեխնոլոգիան` պարզելու, թե ինչպես կարող է արդեն գոյություն ունեցող դեղամիջոցը արագացնել կորոնավիրուսի համաճարակի լուծումը։ Ըստ գիտնականների՝ վիրուսի ամենից խոցելի բաղադրիչը Mpro պրոտեոլիտիկ ֆերմենտներն են, որոնց ակտիվությունը կարող է նվազեցնել Ebselen փոքր մոլեկուլը։ Այս հայտնագործությունը հատկապես կարևոր է երկու տեսանկյունից․ այն հնարավորություն է տվել Ebselen-ը դիտարկել որպես վերապրոֆիլավորված դեղամիջոց և բացահայտել վիրուսի նոր խոցելի կողը, ինչը կարող է օգտագործվել Covid-19-ի թերապևտիկ բուժման մեջ։ Օգոստոսի 17-ի դրությամբ աշխարհում հայտնաբերվել է 21,684,349 կորոնավիրուսի դեպք, մահացել է 775,489, առողջացել՝ 13,678,618 մարդ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |