Օգոստոսի 23-24-ին Մոսկվա-Երևան թռիչքներ կլինեն![]() 17 օգոստոսի 2020 - 13:44 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը ներկայացրել է Մոսկվայից դեպի Երևան նախատեսված նոր չարտերային չվերթերի ժամանակացույցը։ Օգոստոսի 23-ին՝ Մոսկվա-Երևան, «Դոմոդեդովո» օդանավակայան, Nord Star ընկերություն (ժամը՝ 18:30-ին)։ Ամսի 24-ին՝ Մոսկվա -Երևան, «Դոմոդեդովո» օդանավակայան, Nord Star ընկերություն (ժամը՝ 11:00-ին)։ Չվերթի տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 ու N94 տոմսարկղերից: Դրանց աշխատանքային ժամերն են 10։00-ից մինչև 21։00-ն։ Տոմսի արժեքը 14,700 ռուբլի է։ Չվերթի հետ կապված բոլոր հարցերով կարելի է դիմել նշված ավիաընկերությանը։ Դեսպանատունը հորդորում է քաղաքացիներին ստուգել անձը հաստատող փաստաթղթերը: Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի փաստաթղթերի առկայության դեպքում պետք է հնարավորինս սեղմ ժամկետներում դիմել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին։ Մինչև օգոստոսի 25-ը կիրականացվեն նաև մի շարք այլ չվերթեր։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |