Մեծ Բրիտանիան չի ճանաչում Բելառուսում ընտրությունների արդյունքները17 օգոստոսի 2020 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիան հրաժարվել է ճանաչել Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքները։ Այդ մասին ասվում է այդ երկրի կառավարության կայքում։ «Աշխարհը սարսափով է հետևում այն բռնություններին, որ գործադրում են Բելառուսի իշխանությունները կեղծված նախագահական ընտրություններին հաջորդած խաղաղ բողոքի ակցիաները ճնշելու համար»,- ասել է ՄԵծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռահաբը, գրում է Meduza-ն։ Նա խոստացել է, որ Մեծ Բրիտանիան աշխատելու է միջազգային գործընկերների հետ «մեղավորներին պատժելու և Բելառուսի իշխանություններին պատասխանատվության կանչելու նպատակով»։ Ռահաբը կարծում է, որ ԵԱՀԿ միջոցով հարկավոր է հետաքննել «այն թերությունները, որոնց պատճառով ընտրություններն անազնիվ եղան և սարսափելի բռնություններ գրանցվեցին»։ ԳԴՀ կառավարությունը, իր հերթին, կապ է հաստատել Լուկաշենկոյի գլխավոր հակառակորդ և նախագահության թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, գրում է ՏԱՍՍ-ը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին կոչ է արել ԵՄ-ին «շարունակել սատարել հարյուր հազարավոր բելառուսներին, որոնք խաղաղ ցույցերի են մասնակցում»։ Մինչդեռ Բելառուսում ազատ են արձակել չարտոնված հանրահավաքներին մասնակցելու համար վարչական իրավախախտման գործերով ձերբակալված գրեթե բոլոր ցուցարարներին։ Օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների ավարտից հետո երկրում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք առաջին օրերին ուղեկցվել են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։ Հայտնի է, որ մի քանի օրում ամենաքիչը 6000 մարդ էր բերման ենթարկվել և ձերբակալվել։ Photo. AFP via Getty Images Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |