ԿԳՄՍՆ-ն բավարարել է ՀՊՏՀ ռեկտորի գիտկոչումը, որը ԲՈԿ-ն անվավեր էր ճանաչել17 օգոստոսի 2020 - 14:59 AMT PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարարությունն անվավեր է ճանաչել տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանն անվավեր ճանաչելու մասին որոշումը։ ԲՈԿ նախագահի հրամանով հարուցված գիտական կոչումն անվավեր ճանաչելու վարույթը ճանաչվել է ամբողջությամբ ոչ իրավաչափ, իսկ Գալոյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչելու մասին հրամանը՝ առոչինչ: Հուլիսի 17-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր էր ընտրվել Գալոյանը, ում տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը նույն օրը՝ ավելի վաղ Բարձրագույն որակական հանձնաժողովի որոշմամբ անվավեր էր ճանաչվել։ Այդ որոշումը հրապարակվել էր ԲՈԿ կոմիտեի կայքում, դրանում մանրամասն ներկայացված են ատենախոսության վիճելի հատվածները։ Մասնագիտական հատուկ հանձնաժողովը եզրակացրել էր, որ Գալոյանի դոկտորական ատենախոսության մեջ առկա են առանց հեղինակների և աղբյուրների նշման փոխառություններ։ Մայիսի 14-ին ԲՈԿ ղեկավար Գոգյանը հայտարարել էր հրաժարականի մասին և հայտնել, որ կրթության և գիտության բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։ Բացի այդ, նա խոսել էր Գալոյանի գիտական աշխատանքի խնդիրներից՝ նշելով, որ նա պաշտոնը զբաղեցնում է կապերի միջոցով։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Գոգյանի հրաժարականի խիստ քննադատական հայտարարությունից հետո, կոմիքս-ծաղրանկար էր հրապարակել «դրամատիկ ելքի» մասին, որը բոլորի կողմից ընկալվել էր որպես հեգնանք Գոգյանի հասցեին։ Մամուլում նաև տեղեկություն էր շրջանառվել, թե ՀՊՏՀ ռեկտոր Գալոյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող փոխնախարար Գրիշա Թամրազյանը բացատրություն էր պահանջել Գոգյանից։ Սմբատ Գոգյանի ազատման դիմումը այդպես էլ չի ընդունվել, նա շարունակում է պաշտոնավարել։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․ Արծվաշենում, որ կանգնած չի մեր զինվորը, մեր տարածքը չի՞ «Ինչու Արծվաշենում որ կանգնած չէ մեր զինվորը, դա մե՞ր տարածքը չէ»․–ասել է նա Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել Կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում |