Երևանում 600 տնտեսվարողից օրական մինչև 2․4 տ ստվարաթուղթ է հավաքվում![]() 17 օգոստոսի 2020 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Արդեն մոտ 600 տնտեսվարող կանոնավոր տեսակավորում է ստվարաթուղթը և հանձնում թափոնների տեսակավորման վարչությանը։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Պարտավորությունը ստանձնել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը։ Ստվարաթուղթը մոտավոր հաշվարկներով կազմում է ընդհանուր աղբի մոտ 5%-ը: 3 մեքենա առավոտյան 9-ից սահմանված ժամանակացույցով ու քարտեզով շրջում է վարչական շրջաններում, հավաքում ու տեղափոխում կուտակված ստվարաթուղթը: Թափոնների տեսակավորումը քաղաքապետարանը սկսել էր դեռ 2019-ին, այժմ գործընթացն ավելի կանոնակարգված է: ՀՈԱԿ-ի տնօրեն Հայկ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ օրական 2-2.5 տոննա ստվարաթուղթ է հավաքվում, սակայն թիվն աճում է․ «Սկզբնականում նույնիսկ 1 տոննա չէինք կարողանում հավաքել»։ Յուրաքանչյուր օրվա ավարտին հավաքված ստվարաթուղթը հանձնվում է վերամշակման՝ աճուրդում հաղթած կազմակերպությանը: «Նախատեսում ենք ժամանակավոր տեսակավորման կայան բացել Աջափնյակում, որտեղ կկարողանանք տեսակավորել պլաստիկը: Մեր հավաքած թափոնները ենթադրում են նաև մուտքեր բյուջե, որը կօգտագործվի մեքենասարքավորումներ, աղբամաններ ձեռք բերելու համար», - նշել է ՀՈԱԿ-ի տնօրենը: Առաջիկայում քաղաքապետարանը մտադիր է նաև աղբի տեսակավորման համար տարբեր գույների աղբամաններ ձեռք բերել: Հայաստանը և Եվրոպական ներդրումային բանկը ստորագրել են համաձայնագիր, որով Երևանի կոշտ թափոնների վերամշակման գործարան է կառուցվելու։ Շինարարության ժամկետը 2017-ից մի քանի անգամ հետաձգվել է, վերջին անգամ հետաձգման որոշումը եղել է 2020-ի օգոստոսին (ամենաշուտն այն պատրաստ կլինի 2025-ի դեկտեմբերի 31-ին)։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |