ԱԶԲ-ն $750,000 կուղղի ՀՀ-ում հեռավար կրթության հարթակի մշակմանը17 օգոստոսի 2020 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) հաստատել է $750,000 արժեքով Գիտելիքի և օժանդակության տեխնիկական աջակցության ծրագիրը՝ ՀՀ-ում հեռավար կրթության հարթակի մշակման և շահագործման համար։ Այն կօժանդակի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը (ԿԳՄՍՆ) արտակարգ իրավիճակների պայմաններում և նորմալ իրավիճակներում որակյալ և շարունակական կրթություն ապահովելու հարցում։ «Համազգային մակարդակում բոլոր սովորողների համար որակյալ և շարունակական կրթության հասանելիության ապահովումը հանդիսանում է Կառավարության հիմնական նպատակը և աջակցում է ԱԶԲ 2030 ռազմավարության՝ նորարարական տեխնոլոգիաները խթանելու և ինտեգրված լուծումներ տրամադրելու ղեկավար սկզբունքներին»,- հայտարարել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին։ Ծրագիրը կառավարությանը կօգնի քաղաքականություն մշակել՝ հարթակից օգտվելու հավասար հնարավորություններ տալով բոլորին, ինչը կբավարարի սովորողների, նրանց խնամակալների և ուսուցիչների կարիքներին և ֆիզիկական բազմազան կարողություններին։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով ՀՀ-ում մարտից ուսումնական պրոցեսն ընթացել է հեռավար, ԿԳՄՍՆ-ն հայտարարել էր, որ դասերը դպրոցներում կվերսկսեն սեպտեմբերի 15-ից։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |