2020-ին կասֆալտապատվի Կարմիր շուկա-Թաղավարդ ճանապարհը![]() 17 օգոստոսի 2020 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ 2020-ին կասֆալտապատվի նաև Կարմիր շուկա-Թաղավարդ միջհամայնքային ավտոճանապարհը, լայն թափով կշարունակվեն նշված համայնքների գյուղամիջյան ճանապարհների բարեկարգման ու սալապատման աշխատանքները: Հարությունյանն այցելել է Մարտունու շրջանի մի շարք համայնքներ և ծանոթացել պետական ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին: Նախագահը հետևել է նաև Ստեփանակերտ - Կարմիր շուկա մայրուղու կապիտալ վերանորոգման աշխատանքներին, ծանոթացել Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքում բարեգործական միջոցներով շահագործման հանձնված հանդիսությունների սրահի պայմաններին: Հարությունյանը Ծովատեղ և Քերթ համայնքներում նշել է, որ 2020-ին կասֆալտապատվեն նաև այդ համայնքների ճանապարհները, կընդլայնվեն իրականացվող սալապատման ծավալները: Երկրի ղեկավարն այցելել է նաև Կարմիր շուկա համայնքում կառուցվող բազմաբնակարան նոր թաղամաս: Արցախի նախագահին ուղեկցել են ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |