ԵՄ առաջնորդները կքննարկեն իրավիճակը Բելառուսում![]() 17 օգոստոսի 2020 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության պետությունների ղեկավարներն օգոստոսի 19-ին գագաթնաժողով կգումարեն տեսակոնֆերանսի ձևաչափով՝ քննարկելու իրավիճակը Բելառուսում։ Այդ մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։ «Ես Եվրախորհրդի հանդիպում կգումարեմ օգոստոսի 19-ին՝ քննարկելու Բելառուսում ստեղծված վիճակը»,- գրել է նա Twitter-ում։ Ըստ Միշելի` Բելառուսի ժողովուրդն իրավունք ունի ինքնուրույն որոշելու իր ճակատիգիրը և ազատ ընտրելու իր առաջնորդին։ «Բռնությունը ցուցարարների դեմ անընդունելի է»,- հավելել է նա։ Եվրախորհրդարանի պատգամավորները չեն ճանաչել Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, իսկ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին համարել Եվրամիությունում անցանկալի անձ՝ «պերսոնա նոն գրատա»։ Օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների ավարտից հետո երկրում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք առաջին օրերին ուղեկցվել են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։ Հայտնի է, որ մի քանի օրում ամենաքիչը 6000 մարդ էր բերման ենթարկվել և ձերբակալվել։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |