Երևանում փորձել են գողանալ վճարային տերմինալը![]() 17 օգոստոսի 2020 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 15-ին՝ ժամը 06:45-ին, Երևանի Ջանիբեկյան փողոցից Nissan Tida-ով բերման է ենթարկվել 4 անձ, որոնք նշված հասցեից փորձել են գողանալ վճարահաշվարկային տերմինալ: Դեպքի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 34-177-րդ հոդվածի (գողության փորձ) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է Քննչական կոմիտե: Տղամարդկանցից 3-ը ձերբակալվել են՝ ՔՕ 34-177-րդ հոդվածով նախատեսված, իսկ մեկը՝ ՔՕ 34-38-177-րդ հոդվածով (հանցակցություն) նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |