Հայաստանը կարող է Բելառուսի հետ կիսվել ատոմային էներգետիկայի ոլորտում ունեցած իր փորձով 6 փետրվարի 2009 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 5-ին Բելառուսում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանին ընդունել է Բելառուսի Ազգային Ժողովի ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյին: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Բելառուսի ԱԺ ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ` Հայաստանի եւ Բելառուսի խորհրդարանների միջեւ համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի Բելառուսից համանախագահ Վալերի Իվանովը: Վլադիմիր Անդրեյչենկոն, հետադարձ հայացք նետելով Բելառուս-Հայաստան փոխհարաբերությունների զարգացման անցած ուղուն, գոհունակություն է արտահայտել դրանց կայացման, նաեւ միջազգային կազմակերպություններում երկու երկրների արդյունավետ փոխգործակցության առիթով: Նա ներկայացրել է երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված նոր նախաձեռնությունների իր ակնկալիքները այս տարվա փետրվարին Մինսկում կայանալիք Միջխորհրդարանական հանձնաժողովի 3-րդ նիստի աշխատանքներից, նաեւ Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության 2009թ. համար ծրագրված այցի հանդիպումներից: Նրա խոսքերով, Միջխորհրդարանական հանձնաժողովի 3-րդ նիստի օրակարգում ընդգրկված էներգետիկ անվտանգության հարցը, որի շրջանակում կարող են քննարկվել էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ օրենսդիր մարմնինների աշխատանքների կազմակերպման հիմնախնդիրները, խիստ արդիական է Բելառուսի համար: Նշվել է, որ նկատի ունենալով ատոմակայանի կառուցման Բելառուսի ծրագրերը, ցանկալի կլիներ ուսումնասիրել ատոմային էներգիայի արտադրության, ինչպես նաեւ ատոմակայանի անվտագության ապահովման Հայաստանի փորձը: Հայաստանի դեսպանը շնորհավորել է Վլադիմիր Անդրեյչենկոյին Բելառուսի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու առիթով եւ նրան փոխանցել Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը` ընթացիկ տարում Հայաստան պաշտոնական այց կատարելու հրավերով: Անդրադառնալով միջխորհրդարանական համագործակցությանը առնչվող խնդիրներին` Օլեգ Եսայանը նշել է, որ բելառուսական կողմի համար կարող է հետաքրքրական լինել մանր եւ միջին բիզնեսի զարգացման եւ գործունեության օրենսդրական կարգավորման, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման համակարգի կայացման Հայաստանի փորձը: Հանդիպմանը քննարկվել են նաեւ երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների հտագա աճի ապահովմանը նպատակաուղղված միջտարածաշրջանային համագործակցության զարգացման, երկու երկրների ֆինանսավարկային կառույցների միջեւ փոխշահավետ կապերի ձեւավորման, համատեղ ներդրումային ծրագրերի մշակման եւ իրագործման հնարավորությունները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |