Մեսչյանը լքել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը![]() 17 օգոստոսի 2020 - 19:00 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 17-ին Արթուր Մեսչյանի վերջին աշխատանքային օրն էր Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքապետ Հայկ Մարությանը՝ շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար։ Պաշտոնը լքելուց առաջ Մեսչյանը 1 մլն 800 հազար դրամի պարգևավճար է ստացել «աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխիղճ ու բարձր որակով կատարելու» համար։ Մեսչյանը Երևանի գլխավոր ճարտարապետ էր նշանակվել 2018-ի հոկտեմբերին։ Ավելի վաղ Մարությանը հայտարարել էր, որ ճարտարապետը պաշտոնից ազատվում է սեփական դիմումի համաձայն, քանի որ ի սկզբանե որոշել էր, որ գալիս է պաշտոնավարելու մոտ 2 տարով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |